Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը![]() 19 փետրվարի 2013 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը իր արցախյան գործընկերոջը ներկայացրեց Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |