Շարմազանով. Մենք գնալու ենք միավորման ճանապարհով![]() 19 փետրվարի 2013 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին անցկացված ընտրությունները ժողովրդավարական է որակում և հերքում է, թե դրանք անցկացվել են վախի մթնոլորտում։ «Հայաստանում այլևս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և այդ իմաստով սրանք գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու, որ իշխանությունը ունի քաղաքական կամք, և այս ընտրությունները իրենց որակով հավակնում են լինել լավագույնը», - հայտարարել է Շարմազանովը։ Անդրադառնալով ապագայում մյուս թեկնածուների հետ համագործակցության եզրերի հավանականությանը՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. - «Նախ ասեմ, որ հանրապետության նախագահը արդեն հանդես է եկել ուղերձով, որտեղ պարոն նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մրցակիցներին և ասաց, որ իր համար մեծ պատիվ էր մրցակցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի հետ։ Եվ նա շատ դա բարձր գնահատեց, շնորհակալություն հայտնեց բոլոր իր մրցակիցներին, մեր հասարակությանը, և մենք գնալու ենք ոչ թե Հայաստանը բաժան-բաժան անելու ճանապարհով, այլ մենք գնալու ենք Հայաստանը ավելի ուժեղացնելու, ավելի հզորացնելու, ավելի հանդուրժողականություն քարոզելու և միավորման ճանապարհով»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |