Դիտորդներ. Ինչպե՞ս կարող էին ակտիվիստներն ավելի վաղ իմանալ դիտարկումների արդյունքները19 փետրվարի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ վերսկսեց ակտիվիստների բողոքի պատճառով ընդհատված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը: Նրանք հայտարարեցին. «ԵԽ-ն ամենամեծ միջազգային կառույցն է, որի անդամ է ՀՀ-ն: Մենք իհարկե հարգում ենք ազատ խոսքի իրավունքը, բայց մենք հայերեն չենք հասկանում, ու չհասկացանք, թե քիչ առաջ ինչ տեղի ունեցավ այստեղ: լավ կլներ, որ մենք էլ հասկանայինք: Եթե կա ինչ որ մեկը, որը մեզ գրավոր հայերեն կամ անգլերեն կներկայացնի տեղի ունեցածը, մենք կհասկանանք, թե ինչ է կատարվում, կկապվենք ակտիվիստների հետ», - ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին: Դիտորդներին առաջինը հարց հղելու իրավունք ստացավ ֆիննական լրատվամիջոցի լրագրողը, ով նախ նրանք ասաց, որ ինքն էլ հայերեն չի հասկանում, բայց հասկացավ, թե ինչ տեղի ունեցավ. ակտիվիստները պնդում էին, որ նրանց հայտարարությունները կեղծ էին, նշելով, որ դիտորդները տեղամասերում են եղել ընդամենը մի քանի րոպե, իսկ իրենք ընտրությունների ամբողջ ընթացքում: «Մենք ունենք 300 դիտորդ և նրանք համարյա 1000 տեղամաս են դիտարկել: Մեր դիտարկումների արդյունքները հենց նոր հրապարակեցինք. դրանք ժամը 16.00-ի տվյալներն էին: Ինչպե՞ս կարող էին ակտիվիստներն ավելի վաղ իմանալ դրա մասին, իսկ եթե չգիտեին՝ ի՞նչն են այդ դեպքում քննադատում», - ասաց Թալիավինին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |