Սիրիայի իշխանությունները քաղաքացիական պատերազմի վնասը գնահատել են 14 մլրդ դոլար![]() 19 փետրվարի 2013 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները քաղաքացիական պատերազմի վնասը գնահատել են մոտ 14 մլրդ դոլար, հայտնում է SANA սիրիական գործակալությունը: Ըստ նրա, վնասի չափի մասին նման տվյալներ է բերել կառավարական հանձնաժողովը, որն ուսումնասիրել է մինչև 2013թ. հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները: Փետրվարի 18-ին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են երկարացնել Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցները ևս 3 ամսով: ԵՄ-ն նաև հորդորում է Սիրիայի իշխանություններին դադարեցնել ռազմական գործողությունները, որից տուժում են խաղաղ քաղաքացիները: Եվրամիությունը երկխոսության կոչ է արել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |