ՀՀ դեսպանը շնորհավորել է բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանին փայլուն հաղթանակի կապակցությամբ

ՀՀ դեսպանը շնորհավորել է բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանին փայլուն հաղթանակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ընդունեց բռնցքամարտի թեթև քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն, բելգիահայ Ալեքս Միսկիրտչյանին: Դեսպանը շնորհավորեց մարզիկին` բոլորովին վերջերս Դանիայի Էսբերգ քաղաքում տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ նման հաղթանակներն ուրախություն են պարգևում ոչ միայն Բելգիայում ապրող հայերին, այլև` ողջ հայությանը: ՀՀ դեսպանը հայ բռնցքամարտիկին մաղթեց նորանոր հաջողություններ ռինգում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ալեքս Միսկիրտչյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ դեսպանին ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց իր հետագա ծրագրերն ու անելիքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---