Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնի համար դիմել են Ռուբեն Ջաղինյանը և Աստղիկ Ավետիսյանը19 փետրվարի 2013 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմել են «Շարմ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և ՀՀ նախագահի մամուլի նախկին քարտուղար Աստղիկ Ավետիսյանը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: Հիշեցնենք, որ Փետրվարի 1-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո փետրվարի 7-ին հայտարարվել է մրցույթ, որն ըստ սահմանված կարգի՝ տևում է 10 աշխատանքային օր: Քանի որ այդ ընթացքում եղել են ոչ աշխատանքային օրեր, մրցույթի ժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 12-ին: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |