Ր. Հովհաննիսյանը ժողովրդի հաղթանակն ընդունելու համար Ս. Սարգսյանին մինչև վաղը ժամանակ է տալիս![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահն եմ: Ես երբեք պաշտոնների չեմ ձգտել, բայց դա այդպես է»: Այս հայտարարությամբ սկսեց լրագրողների հետ հանդիպումը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ չնայած որ նախապես մամուլի ասուլիս էր հայտարարված, բացի լրագրողներից Ազատության հրապարակում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մինչև վաղը ժամը 5-ը ժամանակ տվեց ընդունելու, խոստովանելու իր սխալը ժողովորդի և ՀՀ օրենքների առաջ: «Այդ դեպքում նա ներում կստանա հայ ժողովրդի անունից»,-ասաց Հովհաննիսյանը: «Ժողովորդը հաղթել է և դա բոլորը գիտեն: Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի ինձ հետ և կսեղմի իմ ձեռքը ու կընդունի իմ և ժողովրդի հաղթանակը»: Եթե մինչև վաղը դա տեղի չունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է՝ դիմի դատարան պահանջելով ձայների վերահաշվարկ: Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննսիյանը լրագրողների հետ հանդիպել է այն վայրում, որտեղ 2 տարի առաջ հացադուլ էր անում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |