Ադրբեջանում մտադիր են փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը

Ադրբեջանում մտադիր են փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում փոփոխություններ կկատարվեն օրենսդրության մեջ, որով նախատեսվում է անհրաժեշտության դեպքում հատուկ ռազմական ռեժիմ սահմանել սահմանափակ տարածքներում և ընդլայնել տեղեկատվական հնարավորությունները ռազմական պայմաններում: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ առնչությամբ կարող են լրացումներ կատարվել «Ռազմական դրության մասին» օրենքում:

Մեկնաբանելով այս հարցը՝ Մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը հայտնել է, որ նման փոփոխությունը հնարավոր է ու միանգամայն իրական: «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սրվել է: Ռազմական գործողությունների պայմաններում օդանավակայանի հարցի արծարծումը, և դրանով իսկ Ադրբեջանին սադրելը, բացահայտորեն մատնանշում է, որ հայերը որոշել են զանգվածային զինված հակամարտություն կազմակերպել: Պայքարը մեր օդային տարածության համար և ինքնաթիռների ոչնչացման հավանականությունը նշանակում են երկրորդ ղարաբաղյան պատերազմի մեկնարկ: Այս դեպքում երկիրը պետք է ռազմական իրավիճակ հայտարարի որոշակի լոկալ գոտում: Ադրեջանը պետք է առավել ինտենսիվ դարձնի կապերը միջազգային տեղեկատվական համակարգերի հետ: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը պետք է մի շարք փոփոխություններ կատարի «Ռազմական դրության մասին» օրենքում և ձևավորի Ղարաբաղի գոտում ռազմական դրություն հայտարարելու հիմքերը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---