Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ![]() 19 փետրվարի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն: ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |