ԿԸՀ-ն ստացել է ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 10, անվավեր ճանաչելու` 47 դիմում-բողոք![]() 19 փետրվարի 2013 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 19-ի ժամը 18:00-ի դրությամբ ստացած տվյալներով նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ 10 վերահաշվարկի դիմում-բողոք է ստացել, ևս 47 ՝ արդյունքներն անվավեր ճանաչելու: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը և նշեց, որ վերջնական տվյալները հայտնի կլինեն վաղը, քանի որ հնարավոր է մինչ 18:00-ն ԿԸՀ հասած դիմում-բողոքներից բացի այլ տեղամասերում ևս ներկայացված լինեն: Ավելացնենք, որ դիմումներ և բողոքներ ԿԸՀ ներկայացնելու իրավասու անձինք են համարվում հանձնաժողովի անդամները, վստահված անձինք և թեկնածուները: Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նրանք արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում-բողոքները կարող էին ԿԸՀ ներկայացնել այսօր մինչև ժամը 18:00-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |