Ս.Լեբեդևը Ս.Սարգսյանին հայտնել է, որ արձանագրել են ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ![]() 19 փետրվարի 2013 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ: Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում արձանագրել է ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մաղթել են Հայաստանին հետագա առաջընթաց, բարեկեցություն և ընտրված նախագահի գլխավորությամբ բոլոր ուժերի համատեղ նպատակաուղղված աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լեբեդևին և նրա գլխավորած առաքելությանը՝ օբյեկտիվ գնահատականի և առաքելության ակտիվ գործունեության համար, ընդգծելով, որ նման մոտեցմամբ և աշխատանքով նրանք իրենց աջակցությունն են բերել Հայաստանի առաջընթացին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |