Հայրիկյանը՝ հայրիկյանականներին․ Մեր դեմ դավեր նյութողները դեռ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում19 փետրվարի 2013 - 23:30 AMT PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախագահական ընտրությունների արդյունքներին։ Նա մասնավորապես գրել է․ «Հայրիկեանականնե՛ր,գլուխներդ բարձր։ Շնորհակալութիւն չէմ յայտնում, որովյետեւ ճշմարտութեան հետ էինք յանուն մեզ՝ մեր ժողովրդի եւ մեր Հայրենիքի։ Մենք դիմակայեցինք ուղղակի ահաբեկչութեանը եւ դրան յաջորդած զանգվածային զրպարտարշավին։ Մեր անուղեղները չհասկացան, եւ էդպես էլ չեն հասկանայ, թէ ինչ արեցի Հայաստանի, այդ թվում նաեւ իրենց համար ։ Մենք հո գիտենք, որ մեր քարոզարշավն ընդհատվեց հունվարի 31-ին եւ մինչեւ փետրվարի 18-ը միայն մասնակցութեան երեւութականութիւնն էինք պահպանում, որպեսզի այս մահափորձն անտեսվեր այսօր եւ յետագայում Հայաստանի քաղաքական՝ պետութենական կեանքում ահաբեկչութւունն օտար ու խորթ զգար իրեն։ Յետաքրքիր է, նրանք ովքեր բարբաջում էին, թէ Հայրիկեանը իշխանութիւնների մարդն է, հիմա ինչ են վայրահաչելու։ Ես տխուր չեմ, դուք էլ մի տխրեք, իսկ մեր դեմ դավեր նիւթողները դեռ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |