ANCA-ն հանդես է եկել հայտարարությամբ Գուրգեն Մարգարյանի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ20 փետրվարի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ լայն քարոզարշավ է անցկացնում Վաշինգտոնում, ուղղված Ադրբեջանի կողմից բռնության աճի ու պատերազմի սպառնալիքի դատապարտմանը՝ նշելով, որ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակն ու սպառնում է խաղաղությանը զենք կուտակելով: «Լեյտենանտ Մարգարյանի կանխամտածված ու դաժան սպանությունը և վերջերս Ալիևի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը արտացոլում է, այն իրողությունը, որ հայատյացությունն Ադրբեջանում, որին սկիզբ դրեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Մարաղայի ու Բաքվի ջարդերը, գնալով ուժգնանում է: Պետության կողմից արտոնված հայատյացությունը սպառնում է Արցախի բնակչությանը, եթե այն հայտնվի Ալիևի ձեռքում: Բաքուն կոչնչացնի ԼՂՀ ողջ հայ բնակչությունը»,-հայտարարել է Արամ Համբարյանը: Ինչպես և նախորդ տարիներին, ANCA-ն սկսել է առցանց նամակներ տարածել, որոնք ԱՄՆ սենատորներին են հասցեագրել Սումգայիթի ու Բաքվի ջարդերի զոհերը: Նամակները կոչ են անում զսպել Ադրբեջանի շարունակական ագրեսիան ու ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև հարձակումները Հայաստանի ու Արցախի դեմ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |