Քաղաքագետ. Ր. Հովհաննիսյանին ընտրել են մարդիկ, ովքեր ընտրել էին Տեր-Պտրոսյանին ու Ա. Բաղդասարյանին

Քաղաքագետ. Ր. Հովհաննիսյանին ընտրել են մարդիկ, ովքեր ընտրել էին Տեր-Պտրոսյանին ու Ա. Բաղդասարյանին

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ի ընտրությունները անցան առանց անակնկալների. նախագահը վերընտրվեց և մեկ փուլով: Միակ անակնկալը քաղաքագետների համար Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայների քանակն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իսկ ընդդիմության վառ անդամ Արթուր Բաղդասարյանը` 16,66 տոկոսը: Րաֆֆի Հովհաննիսյանը հենց այդ ձայներն է ստացել այս տարի, այսինքն` Հովհաննիսյանին ընտրել են ոչ թե նրա կողմնակիցները, այլ նրանք, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանին», -ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ի տարբերություն ընտրությունների` քարոզարշավն սպասվածից ավելի հետաքրքիր անցավ: «Դրան «նպաստեց» Հայրիկյանի դեմ արված մահափորձը: Կային պայմաններ, որ Հովհաննիսյանի ընտրարշավը հաջող անցներ, քանի որ գործող նախագահը չէր ուզում հաղթել 90 տոկոսի առավելությամբ: Հովհաննիսյանի քարոզարշավը սկսվելուց 2-3 ամիս առաջ նրա հաջողությունը ապահովված էր»,-նշեց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որճի կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիաները և ցույցերը որևէ արդյունք տան: Շուտով բնակչության հուզմունքը կմարի, և Հովհաննիսյանը պետք է սկսի գործել խորհրդարանում: «Դժվար է փողոցային ելույթներով ինչ-որ բանի հասնել: Եթե դա չստացվի, բողոքի ալիքը շուտով կմարի: Իսկ մարդիկ, ովքեր չեն ընդունում ընտրության արդյունքերը արդեն ավանդույթ են հայ քաղաքական կյանքի համար: Այդպես է եղել սկսված 1995 թվականից: Ես միայն զարմանում եմ, որ մնացած թեկնածուները իրենց նախագահներ չեն հայտարարել»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---