ԱՄՆ Պետքարտուղարությունը հուսով է, որ կապահովվի Աքրամ Այլիսլիի անվտանգությունը![]() 20 փետրվարի 2013 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունն ուշադիր հետևում է Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիի հետ կապված իրավիճակի զարգացմանը: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ըստ նրա, «Ժամանակակից մուսավաթ» կուսակցության կողմից Այլիսլիի հասցեին հնչած սպառնալիքները պետք է քննվեն»: «Մենք հավատում ենք, որ Ադրբեջանում հարգում են խոսքի ազատությունն ու կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները Այլիսլիի և իր բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովման վերաբերյալ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |