Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց քվեարկությանը, բայց Սերժ Սարգսյանին շնորհավորել է![]() 20 փետրվարի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեև չմասնակցեց ընտրությունների քվեարկությանը, սակայն զանգահարել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը նախագահի ընտրությունների քվեարկությանը չէր մասնակցել երկրից բացակայելու պատճառով: ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է արտերկրում: Փետրվարի 18-ին քվեարկությանը չէր մասնակցել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում կուսակցությունը որոշել էր որևէ ձևաչափով չմասնակցել նախագահի այս ընտրություններին: Գագիկ Ծառուկյանը նույնպես ընտրություննների օրը երկրում չէր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |