Ոստիկանությունը ներկայացրել է ընտրացուցակների անճշտությունների ուսումնասիրության արդյունքները![]() 20 փետրվարի 2013 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը ներկայացրել է ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ 2013 թ. հունվարի 9-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացի մասնակիցների կողմից ստացված, ինչպես նաև էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումների ուսումնասիրության արդյունքները: Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրված հաղորդումները տարանջատվում են հետևյալ ժամանակահատվածների. 1. Նախնական ցուցակները հրապարակելուց հետո` 2013 թ. հունվարի 9-ից մինչև ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերացման համար դիմում տալու ժամկետը` 2013 թ. փետրվարի 13-ը, 2. 2013 թ. փետրվարի 14-ից մինչև քվեարկության ավարտը` 2013 թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումների ուսումնասիրության, 2013 2. հունվարի 9-ից մինչև 2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից` 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Ուսումնասիրությունների արդյունքում ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտությունների շտկում: 2013 թ. փետրվարի 14-ից մինչև քվեարկության ավարտը` 2013 թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված թվով 18 հրապարակումների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է միայն 1 անճշտություն: Ընդհանուր առմամբ 2013թ-ի հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո մինչև 2013թ-ի փետրվարի 18-ը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ ինչպես ընտրական գործընթացի մասնակիցների կողմից գրավոր ներկայացված, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված բոլոր հաղորդումները, որի արդյունքում հիմնավորվել է ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով միայն 20 անճշտություն: Բացի այդ` նշված ժամանակահատվածում ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չի ստացել: Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում: ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը` 2013թ-ի փետրվարի 18-ին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիների դիմումների հիման վրա տրամադրվել է. ա/ 606 անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող փաստաթուղթ /9 ձև/ բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք: Համեմատության համար հարկ է նշել, որ 2012թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել է` ա/ 1407 անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող փաստաթուղթ /9 ձև/ /1395-ով ավելի քան նախագահական ընտրություններին/ բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք /148-ով ավելի քան նախագահական ընտրություններին/: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |