Դատախազությունն ընթացք է տվել Ր.Հովհաննիսյանի շտաբի գրանցած խախտումների մասին 128 հաղորդման![]() 20 փետրվարի 2013 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է խախտումների վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 19-ին տարածած ամփոփագիրը։ Արդյունքում պարզվել է, որ որպես խախտում հիշատակվող 121 ծանուցումներից 52-ը պարունակում են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։ Դրանցից 41-ն ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ, իսկ մնացած 11-ը կրկնվող հաղորդումներ են, քանի որ նախկինում դրանց վերաբերյալ ահազանգեր դատախազությունը ևս ստացել էր և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։ Նույն ամփոփագրին կցված են եղել նաև ընտրական խախտումների վերաբերյալ տեսանյութեր, որոնցից 2-ը ևս հանձնարարվել է քննության առարկա դարձնել: Տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրության համաձայն քննության առարկա չեն կարող դարձվել ընդհանրական բնույթի կամ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ չպարունակող տեղեկությունները։ Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Այսպիսով` քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ դատախազությունն ընթացք է տվել 128 հաղորդման: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |