2013թ. հունվարին արտահանումը կազմել է 112.4 մլն դոլար՝ աճելով 54,6 տոկոսով![]() 20 փետրվարի 2013 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 422.5 մլն դոլար (171.7 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ աճելով 21,7 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 25,1 տոկոսով: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ հունվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 112.4 մլն դոլար (45.7 մլրդ դրամ)` աճելով 54,6: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն նվազել է 17,3 տոկոսով: Ներկրման ծավալը 2013թ. հունվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13 տոկոսով`կազմելով 310.4 մլն դոլար (126մլրդ դրամ), իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 27,6տոկոս: 2013թ. հունվարին արտաքին առևտրի բացասական սալդոն 2012-ի նույն շրջանի համեմատ կազմել է 197.8 մլն դոլար Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |