ԵՄ-ն համաձայն է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների եզրակացությունների հետ20 փետրվարի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կիսում է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների նախնական եզրակացությունները: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ: «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահական ընտրությունների նախնական արդյունքները և ողջունում ենք դիտորդների միջազգային առաքելության հայտարարությունը նախնական եզրակացությունների մասին»,-ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն նշում է ՀՀ իշխանությունների արձանագրած առաջընթացը նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում, մասնավորապես ընտրական գործընթացի կատարելագործման, թեկնածուների համար ազատ ընտրարշավ ապահովելու և ընտրացուցակների բարելավման ուղղությամբ: Միևնույն ժամանակ ԵՄ-ն ակնկալում է, որ որոշ չլուծված խնդիրներ, այդ թվում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և պետծառայողների անաչառության հարցը, ընտրարշավի ֆինանսավորման ոչ այնքան պարզ մեկնաբանությունը, ինչպես նաև ընտրողների հանդեպ ճնշման դեպքերը ապագայում կբացառվեն: «Մենք նաև կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շտկումներ կատարել ԸՕ-ում ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհուրդների համաձայն, որ տրվել են 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |