ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը սեպտեմբերի 29-ին կայցելի Հայաստան: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը Երեւանում կմասնակցի ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի (ՆԳՆԽ) նիստի աշխատանքին: Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՆԳՆԽ մասնակից երկրների համար արդիական հարցեր, մասնավորապես, կազմակերպված հանցագործության դեմ պայքարին, թմրամոլ եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառությանը, թրաֆիքինգին: Ռաշիդ Նուրղալիեւը Երեւանից կմեկնի սեպտեմբերի 30-ին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
---