Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ![]() 20 փետրվարի 2013 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շարունակում է հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով: Այս անգամ ևս Երևանի երաժշտասեր հասարակությանը սպասվում է հերթական անակնկալը, հայտնում է նվագախմբի մամլո ծառայությունը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ ելույթով հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ` ներկայացնելով դասական երաժշտության երեկո: Վերջինիս ընթացքում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Բելլա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններից: Միջոցառման սկիզբը` 26 փետրվարի, 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |