Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հավաքականների կազմերը ըմբշամարտի Աշխարհի գավաթում![]() 20 փետրվարի 2013 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում այսօր տեղի կունենան հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի եզրափակիչ գոտեմարտերը: Հայաստանը երրորդ տեղի համար պայքարում կհանդիպի Թուրքիայի հետ: Իսկ եզրափակիչ են դուրս եկել Ռուսաստանի ու Իրանի հավաքականները: Արդեն հայտնի են դարձել Հայաստանի և Թուրքիայի հավաքականների կազմերը: Մինչև 55 կգ քաշային կարգում Հարություն Հովսեփյանի մրցակիցը կլինի Ֆաթիհ Ուչունչուն, Ալեքսան Միքայելյանինը (60կգ)՝ Արյիք Մեվլիթը, Տիգրան Թորոսյանինը (66կգ)՝ Ատական Յուկսելը: Վարշամ Բորանյանը (74կգ) կհանդիպի Սերեֆ Թուֆենկի հետ, Հրաչ Հովհաննիսյանը (84կգ)՝ Սելջուկ Չեբի, Սարգիս Տոնոյանը (96կգ)՝ Չենկ Իլդեմի, իսկ Վաչիկ Եղիազարյանը (120կգ)՝ Էմին Օզթուրքի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |