Մինչ իշխանության գալը Էրդողանը ոսկերչական զարդեր էր վաճառում

Մինչ իշխանության գալը Էրդողանը ոսկերչական զարդեր էր վաճառում

PanARMENIAN.Net - Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1990-ականներին ոսկերչական գործով է զբաղվել: 1993-94թթ. Էրդողանը ոսկերչությամբ է զբաղվել ու եղել է Ստամբուլի ոսկերիչների պալատի անդամ: Իսկ «վաճառող ոսկերչի» որակավորում ստանալուց մեկ տարի անց նա դադարեցրել է ակտիվ գործունեությունը:

Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահը ցույց է տվել լրագրողներին Էրդողանի արտոնագիրն ու հայտնել է հասցեն, որտեղ նա ոսկերչական իրեր է վաճառել:

Ակտիվ գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց, 1994թ. մարտի 27-ին Էրդողանն ընտրվել է Ստամբուլի Բույուկշեհիր շրջանի ղեկավար, հայտնում է Ermenihaber.am-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---