ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ20 սեպտեմբերի 2005 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ա. Մարգարյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Թանկագին հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: 14 տարի առաջ, սեպտեմբերի 21-ին ընտրելով անկախության ուղին` մեր ժողովուրդն իրականություն դարձրեց ազատատենչ իր նախնիների նվիրական երազանքը, հաստատեց աշխարհի քաղաքակիրթ երկրների ու ժողովուրդների շարքում իր ազատ ու անկախ, արժանավայել կյանքը կերտելու աներեր ձգտումը, քաջ գիտակցելով, որ Անկախություն` նախ եւ առաջ նշանակում է ազգային արժանապատվության գիտակցում, հավատ սեփական ուժերին, ինքնիշխան պետություն եւ պետականության գաղափարով առաջնորդվող քաղաքացի, ազգային արժեքների պահպանում եւ համամարդկային արժեքային համակարգում այդ ամենի պատշաճ ներկայացում: Անցած տարիները ցույց տվեցին, որ անկախության գաղափարի շուրջ համախմբվելով` մենք կարող ենք անձնվիրաբար հաղթանակել պատերազմի դաշտում եւ հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Արժանին մատուցելով անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների անմոռաց հիշատակին եւ քայլ առ քայլ կերտելով մեր անկախ պետականությունը, մենք չպետք է մոռանանք, որ տակավին երիտասարդ մեր պետությանն այսօր էլ լուրջ մարտահրավերներ են նետված, որոնք դիմագրավելու համար պետք է միասնական լինենք` զերծ պահելով պետությունը ցնցումներից, սեփական հավակնություններն ամեն ինչից վեր դասող կամ հայացքը մշտապես օտար տերություններին ուղղած «փրկիչներից», որոնց օտարահաճ տեսակը մեր ժողովրդի պատմության ընթացքում, ցավոք, դառը դասեր է թողել: ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին մենք բոլորս` իշխանություններն ու քաղաքական ուժերը, ամբողջ հասարակությունը, դեռեւս որոշակի աշխատանք ունենք կատարելու: Կարեւորը`դրա համար կա բավարար կամք եւ ներուժ: Մենք արդեն զգալի առաջընթաց ունենք տնտեսական դաշտում, բանակաշինության բնագավառում, որոնք կարեւոր երաշխիքներ են`անցած 14 տարիների մեր ձեռքբերումները պահպանելու եւ հետագայում մեր համազգային նպատակներին հասնելու համար: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում տոնական բարձր տրամադրություն:» Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |