Իտալիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է առաջադրվելու

Իտալիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է առաջադրվելու

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-25 Իտալիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին շարունակվում են պետության ապագա ղեկավարի որոնումները, քանի որ նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի 7-ամյա ժամկետով մանդատն ավարտին է մոտենում:

Փետրվարի 20-ին վարչապետ Մարիո Մոնտին առաջարկել է այդ պաշտոնում 65-ամյա Էմմա Բոնինոյի թեկնածությունը, որն այժմ Սենատի փոխխոսնակն է: Ըստ վարչապետի, առաջին կին նախագահը կարող է դառնալ երկրի միասնության խորհրդանիշը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---