Հանրահավաքի մասնակիցները հրապարակում կմնան մինչև վաղը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա համակիրների հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին ասաց, որ Սերժ Սարգսյանին պետք է սպասեն հրապարակում. «Վաղը այս հրապարակում պետք է սպասենք մինչև ժամը 2-ը և իշխանության փոխանցումը ժողովրդին անենք հենց այստեղ ձեր աչքի առաջ, մենք պետք է մնանք այստեղ մինչև Հայաստանի հաղաթանկը»,-ասաց նա: Ելույթ ունեցավ նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը. «Ես արդեն շնորհավորել եմ Րաֆֆիին և ուզում եմ ասել, որ այս ամենը նաև ձեր հավատի շնորհիվ էր, սիրելի հայրենակիցներ, այդ դուք էինք, որ ավելի շատ հավատ էինք պահպանել ձեր մեջ, քան մենք: Ես հիմա մի բան եմ մտածում՝ «Աստված, տեսնես այս անգամ կհաջողենք, թե չէ»: Դա կախված է մեր վճռականությունից: Միայնակ Րաֆֆին ոչինչ չի կարող անել, եթե մենք չլինենք վճռական: Հույսներդ չկորցնեք, սա շարունական պայքար է», -ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |