Անդրիաս Ղուկասյանը հորդորում է չհիասթափվել միջազգային դիտորդների գնահատականներից20 փետրվարի 2013 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում չհիասթափվել միջազգային դիտորդների գնահատականներից և շարունակել պայքարը: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ամբողջությամբ համակարծիք եմ քաղաքացիական հասարակության այն անդամների հետ, ովքեր համաձայն չեն միջազգային դիտորդների կողմից փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին տրված գնահատականին: Հիացած եմ փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում երիտասարդ քաղաքացիների համարձակ գործողություններով: Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները Հայաստանում չեն կարող բնութագրվել մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ, որովհետև շարունակաբար ուղղորդվում են զանգվածային ընտրակաշառքի բաժանմամբ և քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրմամբ»: Ընտրությունների միջազգային դիտարկումները չեն ենթադրում առաքելության անդամների համար քաղաքական, իրավական կամ բարոյական պատասխանատվություն և երաշխավորված չեն կոռուպցիոն ռիսկերից: Ուստի, կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պայքարում են մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, չհիասթափվել միջազգային դիտորդների կողմից տրված` իրականությանը չհամապատասխանող գնահատականներից և հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Ցավով արձանագրում եմ, որ միջազգային դիտորդները, ինչպես և 2008 թվականին, իրենց գնահատականներով ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար` ուժ և ճնշումներ կիրառելու հանուն ընտրական իրավունքի պայքարող քաղաքացիների դեմ: Սակայն վստահ եմ, որ դա չի կարող կասեցնել քաղաքացիների պայքարը մեր երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու գործում, ասվում է Անդրիաս Ղուկասյանի հայտարարության մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները Երևանում և մարզերում քամուց վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել ծառեր Վնասվել են էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, փակվել ճանապարհներ ԵԽԽՎ-ն բանաձևով հավանություն է տվել խաղաղության գործընթացին և կոչ արել Բաքվին ազատել բոլոր հայերին Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ |