Ր. Հովհաննիսյան. Ով ժամանակից շուտ խմեց և շնորհավորեց բռնազավթողին, նա պատասխան կտա ժողովրդի առաջ![]() 20 փետրվարի 2013 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանին շնորհավորողներին: Նա նշեց, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է և հայտարարեց. «Բայց ու՞մ է պետք, որ զույգ կաթողիկոսները շնորհավորում են բռնազավթողին»: Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին, ասաց, որ ինքը Ամերիկայում է ծնվել, որովհետև ցեղասպանվածի հետևորդ է և մեղավոր չի, որ ծնվել է այնտեղ: Հայաստանը լավ հարաբերություններ է ունենանլու և Ռուսաստանի և Ամերիկայի և մյուս պետությունների հետ, բայց նախ նրանք պետք է հարգեն մեզ և մենք պետք է հարգենք մեզ. «Ով ժամանակից շուտ խմեց և շնորհավորեց բռնազավթողին, նա պատասխան կտա հայ ժողովրդի առաջ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |