Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել![]() 20 փետրվարի 2013 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: «Վիրավորվողը 1968 թվականին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին: Առավոտյան 11:00-ի կողմերն էր: 3 կրակոց է եղել»,- ասաց Անդրանիկ Այդինյանը: Գյուղապետի խոսքով` գնդակը դաստակի շրջանում է դիպել, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը հոսպիտալում է: Գյուղապետը նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ վերջին 3 օրերին հակառակորդի դիպուկահարները 2 ժամը մեկ պարբերությամբ կրակում են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |