Ազատության հրապարակում ելույթները դադարել են. Րաֆֆի Հովհաննիսյանը բարի գիշեր մաղթեց հավաքվածներին![]() ![]() PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Ես որպես շարքային (ես ծառայել եմ բանակում)՝ այսօր խնդրում և պահանջում եմ մեր բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչներին, հիշեք, որ հրամանները պիտի բխեն մեկ սկզբունքից՝ դա ժողովրդին ծառայելն է, դա պետությանը ծառայելն է»,- ասաց նա: Մարտիրոսյանը նշեց, որ հայ ժողովուրդը հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: «Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ շարքում կանգնող չէ, ետ նայող չէ, նա ունի իր աջակիցները: Եվ հաղթանակի պտուղները բոլորինս են դարձնելու», - նշեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանրահավաքին՝ Ազատության հրապարակում էր Վահագն Խաչատրյանը: Իր ելույթում նա նշեց, որ այսօր մենք խոսում ենք բացառիկ հաջողության մասին, որ բերեց Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով: Հովհաննիսյանն այսօր ժողովրդի ներքին խռովքի դրսևորումն է, և այդ ծառացումը պիտի բերի նոր հաղթանակի: «Շնորհավորում եմ բոլորիս», - իր ելույթն Ազատության հրապարակում այսպես սկսեց Զարուհի Փոստանջյանը: «Որտե՞ղ էր երեկ Սերժ Սարգսյանը շնորհավորում ու շնորհավորանքներ ստանում. Բաղրամյան 26-ում»: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի համար երեկվանից նախագահական նստավայրը ոչ թե հանդիսավայր է, այլ՝ բանտախուց: «Սերժ Սարգսյան, դուք մարդկային կերպարի մեջ մարմնավորել եք չարություն: Դուք մեզ ստիպում եք գնալ չարի դեմ՝ հանուն մեր երկրի, մեր երեխաների ապագայի: Եվ մենք գնալու ենք, և հաղթելու ենք»,- ասաց Փոստանջյանը: Ավելացնենք, որ Ազատության հրապարակում ելույթները դադարել են: Րաֆֆի Հովհաննիսյանը բարի գիշեր մաղթեց հավաքվածներին: Նա գիշերը մնալու է Ազատության հրապարակում: Կմնան նաև նրանք, ովքեր ցանկանում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Անահիտ Բախշյանն էլ հավելեց, որ Հովհաննիսյանը հոգնած է, իրեն թույլ է զգում, իրենք ու ընտանիքի անդամները փորձում են համոզել, որ տուն գնա: Բայց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ վստահեցրեց, որ կամավորները մնալու են, եթե նույնիսկ Ր. Հովհաննիսյանի ընտանիքի անդամաները կարողանան նրան համոզել տուն գնալ: Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ այս գիշեր հաստատ մնալու է Ազատության հրապարակում: Հավաքվածների մեծ մասը հեռանում են: Նրանք հրապարակ կվերադառնան վաղը՝ ժամը 13:00-ին: Մեկ ժամ անց նախատեսված է ՀՀԿ-ի հավաքը հրապարակում: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, իրենք կգան և կկազմակերպեն իշխանության փոխանցումը ժողովրդին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |