ՀՀԿ-ում դեռ չգիտեն՝ լինելու է վաղը հանրահավաք, թե՝ ոչ![]() 20 փետրվարի 2013 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր էր վաղը՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, բայց այս պահի դրությամբ դեռ հստակ հայտնի չէ՝ կկայանա այն, թե՝ ոչ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Այնպես չի, որ նախկինում մենք տրամադրված էինք, որ պետք է հանրահավաք լինի ու պլանների մեջ ներառել էինք այն», - ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր համախոհները գտնվում են Ազատության հրապարակում, որտեղ արդեն ավարտվել է «Ժառանգության» առաջնորդի հանրահավաքը: Նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ էլ կսպասեն վաղը ՀՀԿ-ի նախատեսված հանրահավաքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |