Հ.Սահակյանը վստահ է՝ Ր.Հովհաննիսյանը հիմք կդնի նոր ընտրական մշակույթին![]() 20 փետրվարի 2013 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանրահավաք հրավիրած «Ժառանգություն» կուսակցությունն ու դրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հանրահավաքն ու դրան հաջորդող գործողությունները կանցկացնեն միայն օրենքին համահունչ: Նման վստահություն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ունենալով Ազգային ժողովում «Ժառանգության» 6 տոկոս ձայն, այն խնդիրները, պառակտումը, որը տեղի ունեցավ իրենց խմբակցությունում, այն տհաճ իրավիճակը, որը տիրում էր, և այսօրվա 37 տոկոս քվեն, որը ստացել են (մոտ 530 հազարից ավելի ձայները) միգուցե նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ գլխապտույտ է առաջացրել, և զգոնությունը, սթափությունը մի փոքր կորցրել է որպես այդպիսին ու իրավիճակն այդքան էլ ճիշտ չի դասավորում», - իր կարծիքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը: Սահակյանը, ուսումնասիրելով Հովհաննիսյանի տեսակը, կերպարը, վստահություն հայտնեց, որ «Ժառանգության» առաջնորդը կունենա քաղաքական այն բարձր կամքն ու կշնորհավորի գործող նախագահ Սերժ Սարգսյանին հաղթանակի առթիվ, դրանով իսկ «հիմք դնելով նոր ընտրական մշակույթին»: «Այն է, որ մինչ օրս տեղի չի ունեցել, այն է՝ պարտվող կողմը արժանապատվորեն ընդունում է պարտությունը, շնորհավորում է, ինչը երկիր, իհարկե, տանելու է զարգացման, հզորացման և առաջընթացի: Հուսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ քաղաքական կամքը կգտնի իր մեջ», - եզրափակեց Հովհաննես Սահակյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |