Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ հանդիպման է. թե ում հետ՝ հայտնի չէ![]() PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննայս պահին Ազատության հրապարակում չէ: Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ինչպես նրան ասել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Հովհաննիսյանն այժմ հանդիպման է: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին հանդիպման է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Խուրշուդյանն ասաց, որ տեղյակ չէ, հավելելով, որ «Ժառանգության» առաջնորդը հանդիպումից հետո կրկին կվերադառնա հրապարակ ու գիշերը կանցկացնի այստեղ: Այս պահին հրապարակում մոտ 60-70 հոգի մարդ կա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |