ԱՄՆ Մեն նահանգից ընտրված սենատորը հանդիպել է Բաքվից փախստականի հետ![]() 21 փետրվարի 2013 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Մեն նահանգից նորընտիր սենատոր Անգուս Քինգը հանդիպել է Բաքվից փախստական Աննա Աստվածատրյանի հետ, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Սենատորը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելացնի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին՝ նպաստելով նրա տնտեսական ու քաղաքական զարգացմանը: Հանդիպումն անցել է Օգաստում, հայտնում է Ամերիկայի Արևելյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-ER): Աննա Աստվածատրյանն իրավաբան է և «Դեպի անհայտը. բնռագաղթի պատմություն» գրքի հեղինակը, որտեղ պատմում է Բաքվի ջարդերի սարսափների մասն, վերապրելու ջանքերի մասին: Նա արտագաղթել է ԱՄՆ 1992թ. և նույն տարում էլ քաղաքացիություն է ստացել: Անցյալ տարվա դեկտեմբերին Աննա Աստվածատրյանը հանդես եկավ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը, որտեղ պատմեց Ադրբեջանում հայկական ջարդերի մասին, որոնք սկսվել էին դեռ 1988-ին: Այն ժամանակ նա հայտարարեց, որ Արցախի հայերը չեն կարող անցնել Բաքվի իրավասության տակ, քանի որ այդ դեպքում նրանց լիակատար ոչնչացում է սպառնում: «Մենք բարձր ենք գնահատում Աննա Աստավածատրյանի աշխատանքը, որը նա մեր գրասենյակում կատարում է ԱՄՆ հայ համայքնի համար կարևորություն ներկայացոնղ խնդիրների ուղղությամբ»,-ասել է ANCA-ER գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը՝ հավելելով, որ նման հանդիպումներն ի սատարումն Արցախի մշտապես կանցկացվեն ԱՄՆ կոնգրեսականների հետ: Սենատոր Քինգն առաջին անգամ ընտրվել է 2012թ. նոյեմբերին: Այժմ նա Զինված ուժերի, բյուջեի , ինչպես նաև հետախուզության գծով հանձնաժողովի անդամ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |