Կալիֆորնիայում վախճանվել է հայտնի հայազգի տնտեսագետ Արմեն Ալչյանը

Կալիֆորնիայում վախճանվել է հայտնի հայազգի տնտեսագետ Արմեն Ալչյանը

PanARMENIAN.Net - 98 տարեկան հասակում Լոս Անջելեսի իր տանը վախճանվել է Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) տնտեսագետ, տնտեսագիտության պրոֆեսոր Արմեն Ալչյանը: Ալչյանը ականավոր գործիչ էր իր ոլորտում մոտ կես դար և համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը նրա շնորհիվ դարձել էր ամենահեղինակավորներից մեկն ԱՄՆ-ում: Արմեն Ալչյանը, որին գործընկերներն անվնում էին հայկական Ադամ Սմիթ, սկսել է աշխատել համալսարանում 1946 թվականից: Նա թոշակի էր անցել 1984թ., սակայն իր գրասենյակը բաց էր մինչ 2007թ.: Ուսանողների սերունդներ են կրթվել «Համալսարանական տնտեսագիտություն» դասագրքով, որի համահեղինակն էր Ալչյանը:

Արմեն Ալչյանը ծնվել է ֆրեզնոյում 1914թ., ավարտել է Սթենֆորդի համալսարանը: «Արմեն Ալչյանը ինձ համար միշտ օրինակ է ծառայել Կալիֆորնիայի համալսարանում»,-գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Շարփը UCLA կայքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---