Sony ընկերությունը ներկայացրել է PlayStation 4-ը

Sony ընկերությունը ներկայացրել է PlayStation 4-ը

PanARMENIAN.Net - Sony ընկերությունը հայտարարել է նոր սերնդի PlayStation 4 թողարկելու մասին: Շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքում: PlayStation 4-ը կոչված է փոխարինելու PS3, որը թողարկվել է 2006 թվականից ի վեր:

Կարևոր տեխնիկական նորամուծություն է համարվում AMD X86 CPU պրոցեսորների օգտագործումը, որոնք եկել են փոխարինելու Cell պրոցեսորները: Դա թույլ է տվել հիշողության ծավալը հասցնել 8 գիգաբայթի:

«Մենք ցանկանում էինք այնպիսի որակի հասնել, որ ոչ մի բան չխանգարեր հաճույք ստանալ խաղից»,-ասել է Մարկ Սերնան: PS4-ի հիմնական մրցակիցներ են համարվում Xbox-ի կոնսոլը Microsoft-ից ու ճապոնական Nintendo-ն:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---