Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն առաջին անգամ կօգտագործեն հայոց լեզուն ընտրություններում

Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն առաջին անգամ կօգտագործեն հայոց լեզուն ընտրություններում

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն առաջին անգամ կօգտագործեն հայոց լեզուն տեղական մարմինների ընտրություններում, որ տեղի են ունենալու մարտի 5-ին: Ինչպես գրում է Asian Journal-ը, քաղաքի աշխատակից Ջուն Լագմեյն ու Ընտրությունների բաժնի պետ Ջեկոբ Վեքսլերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների առջև՝ հայտնելով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին:

Ընտրությունների մասին նյութերը հասանելի կլինեն անգլերեն լեզվով, ինչպես նաև դաշնային մակարդակով հաստատված ութ լեզուներով՝ չինարեն, ճապոներեն, կորեերեն, իսպաներեն, թագալի, թայերի լեզուներով և վիետնամերեն: Ըստ Վեքսլերի, հայերենն առաջին անգամ կներմուծվի որպես այն լեզուներից մեկը, որն օգտագործվում է ընտրողների ծանուցման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---