43  21.02.13 - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակից ուղևորվեց դեպի նախագահական նստավայր

Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում է դեպի նախագահի նստավայր

Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում է դեպի նախագահի նստավայր

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում էր ելույթի, երբ ոստիկանները զգուշացրեցին, որ նա պետք է լքի Ազատության հրապարակը, քանի որ հանրահավաքը թույլատրված չէ:

«Ժառանգության» առաջնորդն ի պատասխան ոստիկաններից մեկին ասաց, որ օրենքը չպետք է ընտրովի կիրառվի. նա կգնա, երբ ելույթ կունենա: Կարճատև ելույթում նա հայտարարեց, որ քանի որ երեկ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումնյանը հայտարարել էր, որ նախագահն իրեն կընդունի ցանկացած պահի, ինքը հենց հիմա գնում է նախագահի մոտ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածների ուղեկցությամբ քայլելով ուղևորվում էր դեպի նախագահի նստավայր, երբ ոստիկանության ներկայացուցիչները փորձեցին թույլ չտալ առաջ շարժվել, ասելով որ հավաքվածների թիվը գերազանցում է 100 հոգին ու իրենք չունեն համապատասխան թույլտվություն: Այդ ժամանակ Հովհաննիսյանը կոչ արեց քայլել 50 հոգանոց խմբերով: Երթի մասնակիցները կոչ են անում միամյանց հանգիստ քայլել:

Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեց, իր հետևից քայլողներին խնդրելով քայլել հանգիստ առանց, խախտումների և 99 հոգուց ոչ ավելի: Հավաքվաները վանկարկում են «Հայաստան»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---