Մոսկվայում նշել են Ղարաբաղյան շարժման 25-ամյակը21 փետրվարի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված 1988թ.-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշման 25-ամյակին, որի համաձայն ԼՂԻՄ մարզխորհուրդը վճռեց դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշել է, որ 1988-ի իրադարձություններն ազդարարել են հայոց պետականության զարթոնքի սկիզբը: «Փետրվարի 20-ը փառավոր օր է հայոց նորագույն պատմության մեջ, քանի որ 1988թ.-ի ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշումը սկիզբ դրեց բացառիկ, նախատիպը չունեցող այն իրավական գործընթացին, որը տարիներ անց ողջ հայության անձնվերության, հայ մարտիկների ոգու տոկունության և հերոսական հաղթանակների արձանագրման ճանապարհով պետք է պսակվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմամբ», - ընդգծել է Օլեգ Եսայանը: Օլեգ Եսայանը հավելել է նաև, որ ադրբեջանական իշխանություններն ամենադաժան և վայրագ միջոցներով պատասխանեցին հայության արդարացի պահանջին՝ իրագործելով սարսափելի ոճրագործություններ Սումգայիթում, իսկ հետագայում՝ Բաքվում և այլ քաղաքներում, որոնց մինչև օրս միջազգային հանրության կողմից չի տրվել համապատասխան իրավական և քաղաքական գնահատական: Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաև «Ղարաբաղյան շարժման» ակունքներում կանգնած, նշանավոր պետական, հասարակական գործիչ Սիմյոն Բաբայանը, ով 1988թ.-ին գլխավորել է նաև ԼՂԻՄ մարզային խորհուրդը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |