Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը դեմ է Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը![]() 21 փետրվարի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փակ-Ային հայտարարել է, որ դեմ է ԼՂՀ տարածքում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայմանը` ընդգծելով, որ այդ քայլը տարածաշրջանում անվտանգության նոր խնդիրների կհանգեցնի: Այս մասին հաղորդում է իրանական PRESS TV-ին: «Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանային խնդիրը լուծելու ոչ միայն անարդյունավետ միջոց է, այլև նոր խնդիրներ կստեղծի», - ասել է դեսպանն IRNA գործակալությանը: Նա նաև նշել է, որ հենց տարածաշրջանի երկրները կարող են հակամարտության լուծման տրամաբանական բանաձևեր առաջարկել, քանի որ այլ պետություններ ու միջազգային կազմակերպությունները Ղարաբաղի հարցը լուծելու վճռականություն չունեն: Իրանի ներկայացուցիչը նկատել է նաև, որ խաղաղապահ ուժերի տեղակայումն այս պահին հնարավոր էլ չէ, քանի որ դրա համար հիմքեր են հարկավոր, որոնք դեռ չեն նախապատրաստվել, իսկ եթե նախապատրաստվում են Մոհսեն Փակ-Ային պատրաստակամություն է հայտնել` օգնելու հակամարտության ելքը գտնելու հարցում: Նա ավելացրել է նաև, որ կողմերի հետ հավասարակշռված քաղաքականություն վարելը լինելու է Իրանի ռազմավարությունը, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդել: Իրանը նախկինում էլ մի քանի անգամ առաջարկել էր իր միջնորդությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |