Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի շախմատի մրցաշարի ավարտից 2 տուր առաջ առաջատարն է![]() 21 փետրվարի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի գրոսմայստեր Դավիթ Ջոջուան (Վրաստան), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը: Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |