ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ22 սեպտեմբերի 2005 - 08:12 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին, սեպտեմբերի 21-ին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Լիտվական պետության ղեկավարը հուսով է, որ Լիտվան եւ Հայաստանը հետագայում եւս կձգտեն շարունակել իրենց ակտիվ եւ երկկողմ հարաբերությունները: Բացի այդ, նա հուսով է, որ երկրների համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ նախաձեռնությունների իրկանացման գործում կամրապնդի այդ երկրների քաղաքացիների շփումը, նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային զարգացման եւ տնտեսական բարգավաճման համար: «Ինձ հաճելի է տեսնել ինտենսիվ երկխոսությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ: Լիտվան աջակցել է եւ կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը եւ Հարավային Կովկասի հետ եվրոպական հարեւանության քաղաքականության զարգացմանը»,-ասվում է Ադամկուսի շնորհավորկան ուղերձում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |