Նախագահի մամուլի խոսնակը` այսօրվա հանդիպման լուսաբանման մասին. Ձևաչափը որոշվել էր կանխավ![]() 21 փետրվարի 2013 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ լրատվամիջոցներում այսօր դժգոհություններ են հնչել այն մասին, որ լրագրողները ներկա չեն եղել հանդիպմանը: ՀՀ նախագահի մամուլի խոսնակը, մեկնաբանելով դժգոհությունները, տեղեկացնում է, որ հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների և Րաֆֆի Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում, և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է նախագահի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |