ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՆԱՏՕ-Ի «MEDCEUR-RESCUER-05» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-19 Երեւանի Պետական բժշկակակն համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի բազայի վրա իրականացվեց ՆԱՏՕ-ի եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից երկրների «MEDCEUR - RESCUER -05 բժշկական-փրկարարական զորավարժությունը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Սա առաջին նմանօրինակ զորավարժություններն էր Հայաստանում: Զորավարժության «Ակադեմիական» եւ «Դաշտային» փուլերը կայացան Վրաստանում, որտեղ մասնակցեցին նաեւ ՀՀ ՊՆ զինծառայողները` Ռազմաբժշկական ֆակուլտետի սպաներ եւ անգլերենին տիրապետող ավագ կուրսերի 10 կուրսանտներ: Երեւանում ծավալվեց զորավարժության համակարգչային զորախաղի շտաբային օղակ Պատասխանատու բջիջ (,Response Cellե), որի աշխատանքային պլանը իրականացվեց ողջ ծավալով: Աշխատանքը վերահսկվում եւ ուղղորդվում էր ԱՄՆ ԶՈՒ 2 սպաների եւ 2 առաջին կարգի մասնագետների կողմից, որոնք իրականացրեցին նաեւ ուսուցողական սեղմ ծրագիր: Հայաստանը ներկայացնում էին Ռազմաբժշկական վարչության ավագ սպա, ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության 3 եւ Ռազմաբժշկական ֆակուլտետի 3 սպաներ: ԱՄՆ զինվորական մասնագետները բարձր գնահատեցին մեր սպաների կատարած աշխատանքը` նշելով, որ նրանց հաջողվեց միմյանց հետ համագործակցելու սկզբունքները յուրացնել կարճ ժամկետում եւ «այս զորավարժությունը գերազանց գործնական պարապմունք էր մեր մասնագետների համար»: Հաջորդ` զորավարժության փրկարարական RESCUER -06 մասն, ամենայն հավանականությամբ, կկայանա Հայաստանում:
 Ուշագրավ
---