Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանը շուտով կգա և ամեն ինչ կասի

Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանը շուտով կգա և ամեն ինչ կասի

PanARMENIAN.Net - Եթե այլ քաղաքական ուժերը չեն հասկանում, թե ինչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա դա դեռ չի նշանակում, որ նա գործարքի մեջ է մտել ինչ-որ մեկի հետ: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ Ազատության հրապարակում ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց և հավելեց, որ եթե այդ մարդիկ չեն հասկանում, թող այդպես լինի, բայց ժողովուրդը հասկացել է Րաֆֆի Հովհաննիսյանին, վստահել և ընտրել է նրան:

«Հիմա խոսել ժողովրդի անունից և ժողովրդին վիրավորել՝ ասելով, որ նրանք Րաֆֆիին չեն հասկանում, փորձել ժողովրդին իբր թե դարձի բերել, անիմաստ բան է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա հիշեցրեց, որ գործող նախագահի հետ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ դիվանագիտական հանդիպումներ ունի: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ նա կգա և անձամբ կասի ամեն ինչ:

 Ուշագրավ
---