SYSTEM OF A DOWN-Ի ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Ամերիկյան System of a Down ռոք խմբի հազարավոր երկրպագուներ նամակներ են հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դենիս Հասթերթին` կոչ անելով նրան պալատի քվեարկությանը դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Այդ մասին հայտնել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակը: Նամակներն ուղարկվել են Հայ Դատի հանձնախմբի անվճար WebFax համակարգով եւ կոչ են անում Հասթերթին հարգել 2000-ի հոկտեմբերին արած իր խոստումը` Հայոց ցեղասպանության բանաձեւերը դնել քվեարկության: «Հայոց ցեղասպանությունը հստակորեն բարոյական հարց է: Այսօր մարդու իրավունքների ճակատագիրը Ձեր ձեռքում է: Արեք ճիշտ քայլ` կատարեք Ձեր խոստումը: Ծառայեք ամերիկյան շահերին եւ արժեքներին` թույլատրելով, որ օրինագիծը դրվի քվեարկության հնարավորինս շուտ»,-ասվում է բազմաթիվ նամակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---