Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են բազմաթիվ երկրների ղեկավարներ![]() 21 փետրվարի 2013 - 19:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ֆրանսիայի, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի նախագահները: «Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ընտրություններում ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ, բոլոր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող ձեր ջանքերին»,- ասված է Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում: Նա վերահաստատել է, որ կանի հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման. «Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |