ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՋՈՆ ՀԱՆԹՍՄԱՆԻ ՀԵՏ22 սեպտեմբերի 2005 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ամերիկացի հայտնի գործարար, «Հանթսման» կորպորացիայի նախագահ Ջոն Հանթսմանին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հանթսմանի հետ Հայաստան ժամանած «Շհարպ ընդ Ասոշիեյտս» ընկերության սեփականատեր Ջեյմս էդգար Շարպը եւ « Ռյուդ, Մորգան ընդ Քուին» ընկերության սեփականատեր Ուեյն Ալլիսոն Ռյուդը: Ողջունելով հյուրերին, Հայաստանի նախագահն ասել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ջոն Հանթսմանին, որը մեր երկրի համար ամենածանր ժամանակներում` 1988 ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեց հայերիս: «Ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու առիթով»,-ասել է Ջոն Հանթսմանը եւ նշել, որ ցանկություն ունի որոշ ծրագրեր իրականացնել կրթության, առողջապահության ոլորտներում: Ըստ Ռ. Քոչարյանի, կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նրա գործունեությանը: ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը կշարունակվի եւ Ջ.Հանթսմանի մտահաղացումները իրականություն կդառնան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |