Հնդկաստանի նոր դեսպանը հավատարմագրերի պատճեն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին![]() 21 փետրվարի 2013 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս հայ-հնդկական պատմության խորքից եկող, ավանդական բարեկամական փոխհարաբերություններին և շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացմամբ: Բաբուն խոստովանել է, որ ուշադրությամբ հետևել է նախագահական ընտրությունների ընթացքին և իր կառավարության անունից շնորհավորել է բարձր մակարդակով անցկացված ընտրությունների կապակցությամբ։ Դեսպանը վստահեցրել է, որ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների միջև գոյություն ունեցող կապերի էլ ավելի ընդլայնման և խորացման գործում: Զրուցակիցները անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, այդ թվում քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |